211652_close_icon
views-count47673 դիտում article-date 14:32 14-09-2017

Ավտովթար Երևանում. «Էրեբունի» տոնավաճառի դիմաց բախվել են 32-ամյա վարորդի Honda-ն և 29-ամյա վարորդի Ford-ը. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Էրեբունի» տոնավաճառի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Նուբարաշեն 3-րդ փողոցի 12 տան բնակիչ, 32-ամյա Արտավազդ Սարգսյանի վարած Honda մակնիշի 15 UL 110 համարանիշի և Երևան քաղաքի Մելիքյան փողոցի 17 շենքի 35 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանqով 2 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր