211652_close_icon
views-count17958 դիտում article-date 14:14 22-05-2015

Շղթայական ավտովթար Երևանում. «Սուրմալու» տոնավաճառի դիմաց բախվել են Toyota-ն, Ford-ը, Kia-ն և Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց, բախվել են 29-ամյա Կարեն Մկրտչյանի վարած Toyota Prado մակնիշի 001 NT 01 համարանիշի, 25-ամյա Հովհաննես Գևորգյանի վարած Nissan մակնիշի 34 FA 818 համարանիշի, 40-ամյա Վահան Սահակյանի վարած Kia մակնիշի 34 SA 119 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Արտուշ Կոստանյանի վարած Ford մակնիշի 30 LL 396 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր