211652_close_icon
views-count25576 դիտում article-date 23:07 17-06-2016

Ավտովթար Ազգային ժողովի դիմաց․ բախվել են 24-ամյա վարորդի Honda-ն ու 56-ամյա վարորդի Toyota-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Բաղրամյան և Դերենիկ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺ-ի մոտ, բախվել են 24-ամյա Մարտին Մկրտչյանի վարած Honda մակնիշի 22 OO 602 համարանիշի և 56-ամյա Հակոբ Դարբինյանի վարած Toyota մակնիշի 874 LD 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 վիրավոր, որի ինքնությունը պարզում են ոստիկանությունն ու քննչական բաժինը։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով Toyota մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ ընկերությանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր