211652_close_icon
views-count125983 դիտում article-date 12:33 14-09-2017

Արտակարգ դեպք Հրազդանում. կինը ամուսնուն ճանապարհել է դպրոց՝ երեխաների հետևից, իսկ հետո իրեն ցած է նետել 5-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան միկրոթաղամասի 94 շենքի բակից ծայրահղ ծանր, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում այս պահին էլ տեղափոխում են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, նույն շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 35-ամյա Մարինե Գ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տանը միայնակ է եղել, իսկ մինչ այդ, ամուսինը գնացել է դպրոց, որպեսզի երեխաներին տուն բերի և ամուսնու գնալուց հետո Մարինե Գ.-ն կողպել է տան դուռը և իրեն ցած նետել լուսամուտից։ Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վոլոդյա Բաբայանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր