211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու վառելափայտով բարձված «Ford Transit»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. 4 վիրավորներից երկուսը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՐՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3802 դիտում article-date 12:47 22-04-2025
Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկաին ծառայության Կոտայքի և Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է:
 
Տեղում պարզվել է, որ վթարը Կոտայքի մարզի վարչական տարածքում է, ինչից հետո ՊԾ Արագածոտնի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, նշված վայրում դադարեցրին իրենց ծառայությունը և այն շարունակեցին օպերատիվորեն ժամանած ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և դասակ հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Շողիկ Կիրակոսյանը, Արմեն Արամյանը, Արտուշ Միրաքյանը, Արմեն Մինասյանն ու Արմեն Օհանովը: 
 
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով դեպի Եղվարդ ու Աշտարակ ստեղծվել էր մոտ 1,5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը նշված վայրում վերականգնվեց: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 
 
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՊԾ Կոտայքի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը: 
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վիրավորներից երկուսը մանկահասակներ են: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր