211652_close_icon

«Ես վաստակավոր մարզիչ եմ, 70 տարվա կյանք եմ ապրել․ ո՞նց կարող եմ սպառնալ»․ Սլավիկ Սարգսյան. aravot.am

views-count1504 դիտում article-date 21:31 22-04-2025
Aravot.am-ը գրում է․ Տեղեկացրել էինք, որ ապրիլի 18-ին Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» 20-ամյա սաներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել 70-ամյա մարզիչ Ս․Ս․-ի դեմ՝ բողոքելով, որ մարզիչը պարբերաբար պահանջել է վերադառնալ պարապմունքների, սակայն մերժում ստանալով՝ հայհոյել է իրեն, սպառնացել է, թե կսպանի, կգցի մեքենայի տակ։

Այդ նույն օրը, երկու ժամ անց «ձախից մեծ ոլոքի միջային կոճի փակ ներհրված կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել մարզադպրոցի տվյալ սանի 66-ամյա տատիկին, որը ոստիկաններին ասել է, թե մարզիչը առանց պատճառի հայհոյել է թոռանն ու աղջկան, որը նյարդայնացրել է իրեն, ինքը հրել է մարզիչին, մարզիչն էլ՝ իրեն, արդյունքում վայր է ընկել ու ստացել վնասվածք։

«Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչը ներկայացել էր ոստիկանություն։

 Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանն, արձագանքելով այս հրապարակմանը, պարզաբանեց, որ ինքը նախկին սանից ընդամենը խնդրել է վերադարձնել մարզական կոշիկները, քանի որ դրանք բավականին թանկ են, իսկ պարապող մյուս սաները կոշիկներ չունեն, տատիկի վայր ընկնելու էլ հետ ընդհանրապես առնչություն չունի։

«Ամսի 18-ին՝ ժամը 15․00-ի սահմաններում էր․ մեր մարզիչներից մեկի հետ մարզադպրոցից դուրս գալով՝ շարժվեցինք դեպի Հովսեփյան փողոց, որտեղ մեր ընկերներից մեկը շինարարություն է անում, ճանապարհին տեսա մեր սպորտսմենուհու տատիկին։ Մոտեցա, հարցրեցի, թե ինչու են նման ձևով իրենց պահում, սուտ տեղեկություններ հաղորդում ոստիկանությանը, ես իր թոռին համարյա չեմ էլ տեսել, որ սպառնամ։

Տատիկին ասի, եթե թոռը չի ուզում պարապել, ափսոս, որ չի ուզում, թող միայն կոշիկները վերադարձնի, որ փոխանցենք մյուս երեխեքին։ Տատիկն առաջ եկավ՝ ուզելով խփել դեմքիս, հավասարակշռությունը կորցրեց ու ընկավ վայր, հետիս մարդիկ ականատես են, տարածքում կան նաև տեսախցիկներ։

Ես ընդհանրապես չեմ կպել իրեն, ինքը ուզեց խփել, հավասարակշռությունը կորցրեց, ընկավ, տատիկին ուզեցինք հանել, թոռը վազելով եկավ, ասի՝ ես չեմ կպել, հարցրու տատիկիցդ։ Տատիկը, ինձ ցույց տալով, ասաց՝ ուզում էի իրեն խփեի, ոտքս սահեց, վայր ընկա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր