211652_close_icon
views-count121227 դիտում article-date 10:50 21-01-2022

Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր