211652_close_icon
views-count31762 դիտում article-date 20:45 12-09-2017

Ֆրանկֆուրտում Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser Prado-ն

Ֆրանկֆուրտում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մեկնարկել է միջազգային հեղինակային ավտոշոուն, որի շրջանակներում խոշոր ավտոարտադրողների կողմից ներկայացվել են բազմաթիվ պրեմիերաներ: Toyota-ն ներկայացվել է նոր Land Cruiser Prado ամենագնացը: Նոր սերնդի ավտոմեքենան հագեցած է նոր թափքով, բեռնախցիկի նոր դռնով, բամպերներով, լուսադիոդային առջևի և հետևի նոր լուսարձակներով: Վարորդը կկարողանա վարել ամենագնացը մինչև 5 տարբեր ռեժիմներով՝ կախված կոմպլեկտացիայից՝ Eco, Normal, Sport, Sport S և Sport S+:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր