Լարված իրավիճակ Երևանում. «Վերնիսաժ»-ի մոտ առևտրով զբաղվող մոտ 100 աշխատողի չեն թողնում առևտուր սկսել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2017.09.09 11:14


Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքում: Առավոտյան «Վերնիսաժ»-ի հարևանությամբ առևտրով զբաղվող մոտ 100 աշխատողի Ոստիկանությունն արգելել էր սկսել առևտուրը:
Երևանի քաղաքապետարանի և «Վերնիսաժ»-ի տնօրինության որոշմամբ ձեռագործ և ապակե իրերի առևտրով զբաղվողների սեղանիկները հավաքվել էին, իսկ առևտրականների առաջ արգելք դրվել:
Առևտրականներն ասում էին, որ արդեն 20 տարի է՝ իրենք այդտեղ շաբաթ և կիրակի օրերին աշխատում են, դրանով վաստակում իրենց օրվա հացը: Նրանց խոսքով՝ իրենց նախօրոք զգուշացում չի արվել և հիմա էլ այլ առաջարկությունների չեն արվում՝ կապված այլ տեղ տեղափոխվելու հետ:
Քաղաքացիները պնդեցին, որ իրենք հանուն իրենց աշխատանքի պայքարելու են միչև վերջ, քանի որ իրենց համար այլ գործ դժվար կգտնվի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Տեսանյութ
