74966 դիտում
20:14 04-07-2017
Լարված իրավիճակ Գյումրիում. Քրեական անցյալով հայտնի «Շարամի» բետոնե արգելապատնեշները ապամոնտաժեցին ոստիկաններն ու առևտրով իրենց ընտանիքը պահող քաղաքացիները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայի աշխատակիցները փակել են քաղաքապետարանի հարակից ճանապարհը:
Վարդանանց հրապարակում երթևեկությունը մի քանի ժամ կաթվածահար է եղել: Շուկայի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի տեսել են, որ շուկա տանող երկու մուտքն արգելափակված է բետոնե պատնեշներով: Առևտրականները մթերքով լի ավոտմեքենաներով փակել են ճանապարհը և պահանջել Գյումրու քաղաքապետից անհապաղ լուծում տալ իրենց խնդրին:
Նրանց հետաքրքրում էր, թե շուկան ինչու է փակվել ու իրենք այսուհետև որտեղ են իրականացնելու առևտուր, ինչը շատերի համար օրվա հացի խնդիրը լուծելու միակ ուղին է: Երկար բողոքելուց հետո առևտրականները մի կերպ մտել են քաղաքապետարան, որտեղ նրանց հետ խոսել է փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը` խոստանալով անհապախ խնդիրը կարգավորել:
Մի քանի րոպեից «Լիանա» տոնավաճառի հարևանությամբ կառուցված բետոնե պատնեշը հատուկ տեխնիկայի միջոցով հանվել է, ճանապարհն էլ՝ բացվել:
Տարածքում սկսվել են քննչական գործողություններ: Թե ով էր փակել ճանապարհն ու ինչ նպատակով, պարզ կդառնա քննությունից հետո:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ բետոնե արգելապատնեշները տեղադրել է գյումրեցի Ռուբիկ Խոջոյանը, ով քրեական հարուստ անցյալ ունի և ավելի շատ ճանաչված է «Շարամ» մականվամբ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին