211652_close_icon
views-count3719 դիտում article-date 15:24 09-09-2017

Սիրիական ընդդիմությունը հաստատել է Աստանայում կայանալիք բանակցություններին իր մասնակցությունը

Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են, որ պատրաստվում են մասնակցել Աստանայում կայանալիք սիրիական հակամարտության կարգավորման շուրջ ընթանալիք բանակցություններին, հաղորդում է Tass-ը։ Լրագրողների հետ զրույցում Ղազախստանի ԱԳ նախարար Քայրաթ Աբդրահմանովը նշել է. «Նախնական պլանով՝ նրանք հաստատում են իրենց մասնակցությունը, սակայն, վերջնական տեղեկությունը մեզ կհասնի հաջորդ շաբաթ»։ Սեպտեմբերի 14-15-ը Աստանայում տեղի կունենա Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով 6-րդ հանդիպումը։ Սեպտեմբերի 13-ին նիստ կանցկացնի երաշխավոր երկրների աշխատանքային խումբը։

Նմանատիպ նյութեր