211652_close_icon
views-count3644 դիտում article-date 13:23 12-09-2017

Սիրիայի ընդդիմությունը հաստատել է իր մասնակցությունը Աստանայում կայանալիք հանդիպմանը

Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները կմասնակցեն Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպմանը, հաղորդում է Ria Novosti-ն՝ Ղազախստանի ԱԳ նախարար Քայրաթ Աբդրահմանովի հայտարարությանը հղումով։ «Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են Ղազախստանի հյուպատոսական հաստատություններին՝ մուտքի վիզա տրամադրելու խնդրանքով։ Դա նշանակում է, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները կմասնակցեն հերթական փուլին»,-ասել է նախարարը։ Բացի այդ, նա նշել է, որ բանակցություններին այս անգամ մասնակցելու է Հորդանանի պատվիրակությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաներով։

Նմանատիպ նյութեր