2321 դիտում
12:09 01-05-2017
Սիրիայի ընդդիմությունը համաձայնվել է մասնակցել մայիսի 3-4-ը Աստանայում կայանալիք բանակցություններին
Սիրիայի զինված ընդդիմությունը հրավեր է ստացել՝ մասնակցելու Աստանայում կայանալիք սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, հաղորդում է Ria Novosti-ն։
Ընդդիմության պատվիրակության անդամ Ֆաթեհ Հասսունը շվում է, որ ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը դեմ չի եղել։
«Մենք Աստանայում բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավերք ենք ստացել։ Բանավոր հրավերք ենք ստացել նաև ռուսական պատվիրակությունից։ Ներկա պահին ընդդիմադիր ոչ մի խմբավորումից դրան դեմ հանդես գալու ձայն չկա։ Ընդհակառակը, նրանք Ռուսաստանի նոր առաջարկը դիտարկում են որպես երկրի վրա իրավիճակը լավացնելու մի բան Հույս ունենք, որ Ռուսաստանը հանդես կգա որպես երաշխավոր կողմ«-նշել է Հասսունը։
Նշենք, որ հանդիպումը կայանալու է մայիսի 3-4-ը։ Փորձագետների մակարդակով հանդիպումը տեղի կունենա 1 օր առաջ՝ մայիսի 2-ին։ Որպես երաշխավոր երկրներ հանդես կգան Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
Նմանատիպ նյութեր
3989 դիտում
15:24 09-09-2017
Սիրիական ընդդիմությունը հաստատել է Աստանայում կայանալիք բանակցություններին իր մասնակցությունը
3183 դիտում
17:58 29-04-2017
Միացյալ Նահանգները հրավեր է ստացել՝ մասնակցելու Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին
3674 դիտում
13:23 12-09-2017
Սիրիայի ընդդիմությունը հաստատել է իր մասնակցությունը Աստանայում կայանալիք հանդիպմանը
Այս բաժնից
934 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
940 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4399 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին