211652_close_icon
views-count82920 դիտում article-date 23:14 08-09-2017

Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. 4 քաղաքացու վիճաբանությունից հետո 47–ամյա տղամարդու դին տեղափոխվել է բուժկենտրոն. կա 1 վիրավոր, երկուսին փնտրում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված բուժկենտրոն է տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով: Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Հովակիմյանը: Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում՝ վայր ընկնելու հետևանքով: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովակիմյանը, Ա,. Մեհրաբյանը և ևս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ա. Մեհրաբյանը տեղափոխվել է Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վ. Հովակիմյանն էլ ժամեր անց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեպքի հանգամանքները ամբողջովին բացահայտելու, մյուս անձանց հայտնաբերելու և Ա. Մեհրաբյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննիչ Բաղյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր