211652_close_icon
views-count3576 դիտում article-date 14:26 02-09-2017

Սերենա Ուիլյամսը դուստր է ունեցել

Ամերիկացի հայտնի թենինսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով այս տարվա բոլոր մրցաշարերին իր մասնակցությունը հղիության պատճառով դադարեցրել է, դուստր է լույս աշխարհ բերել։ Ինչպես հաղորդում է BBC-ն, երեխան ծնվել է Ֆլորիդայի բարձրակարգ բժշկական կլինիկաներից մեկում։ Հայրը հայկական արմատներով Ալեքսիս Օհանյանն է՝ Reddit կայքի համահիմնադիրը։ Զույգը նշանադրվել է 2016 թ-ին։ Սերենան արդեն իսկ բաց է թողել »Մեծ սաղավարտ»-ի 3 մրցաշար. Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնը և ԱՄՆ-ի բաց առաջնությունը, սակայն նա հայտարարել է, որ պատրաստվում է 2018 թ-ին վերադառնալ մեծ սպորտ։

Նմանատիպ նյութեր