211652_close_icon
views-count81141 դիտում article-date 10:50 01-09-2017

Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում. «հեռախոսային ահաբեկիչը» ահազանգել է, որ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ռումբ է դրված և այն պայթելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված և այն պայթելու է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին աշխատակիցների տարհանում է կատարվում։ Դեպքի վայր են ժամանում փրկարարներ, ոստիկաննր, Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։ Թեպետ տարհանում է կատարվում, սակայն աշխատակիցները կես-կատակ, կես-լուրջ ասում էին. «Երևի հերթական ծալապակասն է իրեն դրել հեռախոսային ահաբեկչի տեղ և սեպտեմբերի մեկով ուզեցել է դաս տա մեզ, բայց չգիտի՝ իրավապահները հայտնաբերելու են նրան ու սև դաս բերեն գլխին»։ Այս պահին ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ինչպես նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր