211652_close_icon
views-count33864 դիտում article-date 09:30 19-09-2017

Հերթական «ծալապակասն» ահազանգել է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ու հայտնել, որ Հանրապետության հրապարակում ռումբեր են դրված, որոնք պայթելու են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մի քանի հատվածներում ռումբեր են տեղադրված և պայթելու են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը կատարում են աշխատանքներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր