211652_close_icon
views-count65910 դիտում article-date 07:26 01-09-2017

Ոսկե մեդալով պարգևատրված երիտասարդի հարցը՝ ուղղված ՀՀ նախագահին, մեծ արձագանք է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Գիտելիքի և դպրության միջազգային օրն է: Իսկ գիտելիքը զենք է, կրթված, գիտելիքներով հարուստ մարդը, եթե դրանք ճիշտ և ժամանակի օգտագործի, չի կարող հաջողնություններ չունենալ և կյանքում իր արժանի տեղը չզբաղեցնել: Դպրոցական կյանքի, ուսման ճանապարհին հանդիպած դժվարությունների, դպրոցը փառքով ավարտած և ՀՀ նախագահից ոսկե մեդալի արժանացած մի համեստ անձանավորության հետ էլ հարցազրույց ունեցանք: Գագիկ Արմենի Քալանթարյանը սովորել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում և ուսումնառության բոլոր տարիներին արժանացել է գովասանագրերի, պատվոգրերի իսկ մի քանի օր առաջ էլ ցուցաբերած բարձր առաջադիմություն համար՝ ՀՀ նախագահից ոսկե մեդալի: Գագիկին նախագահի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրել է, թե ՀՀ նախագահը երիտասարդ տարիքում նպատակ ունեցե՞լ է Հանրապետության նախագահ դառնալ, որի պատասխանը հասարակության մեջ լայն հնչեղություն է ստացել, ինչի պատճառով որոշեցինք մանրամասն զրուցել նրա հետ։ Եվ այսպես. նախագահը Գագիկի հարցին պատասխանել է. -Ոչ միայն նպատակ չունեի, այլև ընդհանրապես դրա մասին մտածելը այն ժամանակ ուղակի անհնար էր: Որովհետև մենք մի կողմից նախ չունեինք անկախ պետություն, մյուս կողմից ես դպրոցում ցանկություն ունեի դառնալ պատմության մասնագետ, այնուհետև ավագ դասարաններում՝ հայոց լեզվի, բայց այլ կերպ դասավորվեց ընթացքը: Ես ոչ միայն 10 տարեկանում, այլև նույնիսկ 35-40 տարեկանում չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան: Ես իմ ընկերների հետ այլ խնդրով էի զբաղված ու այդ մասին չէինք էլ մտածում, ոչ միայն նախագահ, նույնիսկ նախարար: Ինձնից քեզ խորհուրդ՝ աշխատիր օր ու գիշեր, հետո ինքը հաջողությունը գալու է. եթե կարելի է Հանրապետության նախագահ լինելը համարել հաջողություն: Մեկի համար դա հաջողություն է, մյուսի համար՝ ծանր ու տաժանակիր աշխատանք: Անցնելով դպրության ու գիտության դժվար, ազնիվ ու ճշմարիտ ճանապարհը՝ Գագիկը գիտակցել է, որ սերը գիտության հանդեպ սեր է դեպի ճշմարտությունը։ Քաջ գիտակցել, որ դպրության ճանապարհը ճանապարհ է դեպի լույս, դեպի ազատություն, այն ազատությունը, որ անձնուրաց պայքարով, հերոսական մաքառումով ձեռք են բերել իրենց հայրերը, կյանքի ու արյան գնով պահում են իրենց եղբայրները, և իրենք էլ ընկրկելու իրավունք չունեն: Գագիկը Քալանթարյանների ընտանիքից արդեն երկրորդ ոսկե մեդալակիրն է, նրա քույրը ևս երեք տարի առաջ պարգևատրվել է ոսկե մեդալով, որն էլ ավելի է ոգևորել և պարտավորեցրել, որ ինքը նույնպես արժանանա այդ պարգևին: Հետաքրքրվեցինք, թե ինչու որոշեց հենց այդ հարցը ուղղել նախագահին և ուսման հետ կապված մյուս մանրամասների մասին. -Ես չգիտեի, որ պետք է հարց տանք, այդ պահին անկախ ինձանից ստացվեց և երկար ու այսքան լայն հնչեղություն գտած պատասխան ստացա: Իմ համար մեծ հպարտություն էր, որ նախագահը ինձ մեդալ է շնորհում և դա ինձ պարտավորեցնում է, որ այսօրվանից հետո էլ ավելի մեծ ջանքեր գործադրեմ: Այժմ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Իրավաբանության բաժին, որը ավարտելուց հետո կցանկանամ աշխատել հանուն իմ հայրենիքի,հանուն իմ ժողովրդի՝ անկախ հանգամանքներից: Իմ համար ուսումը միշտ առաջնային է եղել, որը իմ մեջ սերմանել են իմ ծնողները և այն թյուր կարծիքը, որ սովորած մարդիկ այսօր տեղ չունեն, ես բացարձակ չեմ կիսում, ավելին, իմ փորձով ևս դա կապացուցեմ: Ես նոր դպրոց հաճախող երեխաներին խորհուրդ կտամ, որ էլ ավելի լավ սովորեն, ջանք ու եռանդ չխնայեն հանուն գիտելիքի, ամեն ինչից վեր դասեն այն, սովորեն և հավատան, որ իրենց գիտելիքով յուրաքանչյուրը տարբեր բնագավառներում կարող են լուրջ հաջողություններ ունենալ և իրենց նպաստը բերել հանուն երկրի զարգացման, բարգավաճման և բարեկեցության: Վերջում խոսելով հետագա անելիքների և նպատակների մասին՝ ասաց, որ ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, քաղաքական գործիչներից էլ ցանկանում է նմանվել Կարեն Դեմիրճյանին: Հարցազրույցը և լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր