2164 դիտում
19:49 15-07-2016
ՀՀ մշակույթի նախարարը Ոսկե մեդալով է պարգևատրել «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի պատվավոր հյուրերին
Այսօր` հուլիսի 15-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն հանդիպել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի պատվավոր հյուրերին:
Հանդիպման ընթացքում նախարար Հ. Պողոսյանը հայկական կինոարվեստի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել կինոքննադատ, սոցիոլոգ Կիրիլ Ռազլոգովին /Ռուսաստան/, կինոքննադատ Ալեքսանդր Գրոզևին /Բուլղարիա/, կինոռեժիսոր, օպերատոր Ֆրեդ Քելեմենին /Գերմանիա/:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ շատ կարևորում է հայկական կինոարվեստի հանրահռչակման գործում հայտնի կինոգործիչների իրականացրած աշխատանքները: Հ. Պողոսյանը նաև ընդգծել է, որ իերնց երկրներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում և Գերմանիայում նախորդ տարի նրանց կյանքի կոչած ծրագրերը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նույնպես նշանակալի են:
Կինոգործիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարին հանդիպման և պարգևի համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1612 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1471 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան