Ծնողական փառքի մեդալով պարգևատրված Զարուհին 7 երեխա ունի, 7-ն էլ՝ տղա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Զարուհի Ռազմիկի Ներսիսյանը և Հարութիկ Լենիկի Պողոսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը պարզել է, որ ամուսինները յոթ երեխա ունեն, յոթն էլ տղա են: Ապրում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում:
Հարութիկ Պողոսյանը մեր թղթակցին ասել է, որ կնոջ երազանքն է եղել, որ յոթ զավակով սեղան նստի:
Նրանց որդիներից երկուսն այժմ ծառայում են Արցախում, մյուսները դպրոցական են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]