211652_close_icon
views-count27133 դիտում article-date 09:45 31-08-2017

Երևանում 33-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Audi-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխայի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գրիգոր Արզումանյանը, իր վարած Audi մակնիշի K 091 MC 177 ռուսական համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բաղրամյան պողոտան չթույլատրելի հատվածով հատող 15-ամյա Սևակ Միրզոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-ին սպայական գումարտակի հերթապահ մասի պետի օգնական Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր