211652_close_icon
views-count12098 դիտում article-date 22:31 30-08-2017

Ադրբեջանական բանակը որոշակի վնաս կրելու է անօդաչուների մատակարարման՝ Իսրայելի ՊՆ արգելքի հետևանքով. վերլուծաբան. Tert.am

«Ռազմինֆո» մասնագիտական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ 99 տոկոսով կարող ենք վստահ լինել, որ տեղեկատվությունը, որ Իսրայելի ՊՆ-ը արգելափակել է Orbitier անօդաչու սարքերի մատակարարումը Ադրբեջան, ճշմարիտ է: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց՝ իսրայելական Aeronautics ընկերության ներկայացրած բորսային կոմյունիկեում նշված էր, որ «արգելափակված» երկրում է գտնվում Aeronautics-ի արտոնագրով թռչող սարքերի համար պահեստամասերի արտադրության գործարանը, իսկ Իսրայելի հետ համատեղ արտադրությամբ զբաղվում է միայն Ադրբեջանը: «Բացի այդ, Ադրբեջանի հետ կապված միջադեպ եղավ վերջերս, և հիմա հետաքննություն է տարվում հայկական դիրքերի ուղղությամբ անօդաչու սարքերի կիրառման հետ կապված, թե արդյո՞ք իսրայելական ընկերության աշխատակիցները եղել են այնտեղ, թե ոչ»,- նշեց նա: Հիշեցնենք, որ իսրայելական Aeronautics ընկերությունը բորսային կոմյունիկե է հրապարակել, համաձայն որի Պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության հարցերով վարչությունը ժամանակավորապես արգելափակել է 20 միլիոն դոլարի չափով «կարևոր հաճախորդի» Orbitier K1 անօդաչու թռչող սարքի խմբաքանակի մատակարարման գործարքը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/08/30/taron-hovhannisyan/2470065]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր