211652_close_icon
views-count2886 դիտում article-date 14:44 27-08-2021

Sputnik V-ի մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք 2-րդ խմբաքանակը․ նախարար

Հայաստանում օգոստոսի 26-ին կորոնավիրուսի դեմ իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ իրականացվել է  267 հազար 504 պատվաստում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Օրական պատվաստման թիվը հատել է 7 հազարի շեմը, և տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք, որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս հեշտ և առանց հերթերի պատվաստումն իրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների աշխատակիցների պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի իրականացման պահանջը։

«Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները»,- հավելեց Ավանեսյանը:

Վարչապետ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, նշեց, որ պատվաստումների տեմպը պետք է շարունակվի. «Մեր նախնական պլանավորածից շատ ավելի մեծ ծավալներով ենք իրականացնում պատվաստումը»։

Փաշինյանի ճշտող հարցին՝ արդյոք պատվաստումների հետ կապված խնդիրներ կա՞ն, նախարարը պատասխանեց. «Երկու պատվաստանյութերի հետ կապված՝ չինական եւ Astrazeneca-ի հետ կապված խնդիր չունենք, պաշարները համալրված են, sputnik v-ի մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը։ Չկա որեւէ պոլիկլինիկա, որ գոնե երկու պատվաստանյութ իր մոտ առկա չունենա»։

Նմանատիպ նյութեր