65338 դիտում
21:38 28-08-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 54-ամյա «Ձախորդ Փանոսը» ձուկ բռնելուց հետո իր ավտոմեքենան հայտնաբերել է գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կամ քաղաքացիներ կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները, վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատը 2-րդ մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 6-րդ վաշտի ծառայողները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 54-ամյա Մելիք Թումանյանը իր ВАЗ 21 015 մակնիշի 26 LS 533 համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հատվածում և իջել է ձուկ բռնելու, այնուհետև վերադարձել է և հայտնաբերել, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մետ 5 մետր առաջ ընթանալով` հայտնվել գետում:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+