211652_close_icon
views-count14507 դիտում article-date 12:19 28-08-2017

Ավտովթար Երևանում. ВАЗ 2107-ը բախվել է կայանված Mercedes-ի հետնամասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ВАЗ 2107 մակնիշի 35 AV 473 ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 52 MM 002 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ 1-ին սպայական գումարտակի հերթպահ մասի պետի օգնական Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննիսյան Վահագնը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր