211652_close_icon
views-count3511 դիտում article-date 17:47 27-08-2017

Ավստրիայի լեռներում 5 լեռնագնաց է մահացել

Ավստրիայի Զալցբուրգ երկրամասի լեռներում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 5 լեռնագնաց ևս 1-ը վիրավորվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառ է դարձել պարանը, որով նրանք կապված են եղել: Ամենայն հավանականությամբ այն պոկվել է: Դեպքի վայր են ուղարկվել 5 փրկարարական ուղղաթիռներ:

Նմանատիպ նյութեր