Ալթայի լեռներում 4 լեռնագնաց է մահացել
ՌԴ-ի կազմի մեջ մտնող Ալթայի հանրապետությունում Կուպոլ լեռնագագաթը հաղթահարելու փորձի ժամանակ 4 լեռնագնաց մահացել է ցրտահարությունից:
Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների հետեւանքով. ձնահյուս է տեղի ունեցել: Լեռնագնացների հագուստը թրջվել է, իսկ գիշերը նրանք ցրտից մահացել են: