211652_close_icon
views-count1552 դիտում article-date 17:48 23-08-2017

Ամփոփ տեղեկատվության՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (23.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 277 փամփուշտ, 3 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 4 պայթուցիչ, 3 հրազեն, 1 փամփշտատուփ: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]

Նմանատիպ նյութեր