211652_close_icon
views-count15634 դիտում article-date 14:08 15-08-2017

Ողբերգական դեպք Գյումրիում. 59-ամյա տղամարդն ընկել է կամրջից, նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Սամվել Մ.-ն ընկել է Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի «50-ամյակ» կոչվող կամրջից, որի բարձրությունը 18-20 մետր է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչություն Գյումրու հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Տուժած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում իրականացվել են քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է տուժածի գլխարկը: Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր