211652_close_icon
views-count7149 դիտում article-date 14:45 14-08-2017

Վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ տարածքում նման ծավալի հրդեհներ չեն արձանագրվել. Դավիթ Տոնոյան. tert.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը[url=http://www.tert.am/am/news/2017/08/14/davit-tonoyan/2456888] Tert.am[/url]–ի հետ զրույցում անդրադառնում է վերջին մի քանի օրերին ՀՀ տարածքում անտառային մեծածավալ հրդեհներին, առկա մարտահրավերին ու հրդեհաշիջման աշխատանքներում արձանագրված մարտահրավերներին ու խնդիրներին: [b]- Պարոն Տոնոյան, վերջին մի քանի օրերին հետևեցին երկու անտառային հրդեհներ. նման ծավալի հրդեհներ երբևէ եղե՞լ են Հայաստանում և եթե այո, ապա ե՞րբ: Նաև դեպքեր, երբ ԱԻՆ փրկարարներից բացի հրդեհամարման աշխատանքներին ներգրավված լինեն նաև ոստիկանական զորքեր, ՊՆ տեխնիկա՝ ուղղաթիռներ: [/b] - Վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ տարածքում նման ծավալի հրդեհ չի արձանագրվել: Ավելի փոքր ծավալի հրդեհներ եղել են, և մեզ բազմիցս օգնության են եկել թե՛ ՀՀ պաշտպանության նախարարության, և թե՛ ոստիկանության զորքերը՝ տրամադրելով և՛ տեխնիկա, և՛ անձնակազմ, սակայն ուղղաթիռ առաջին անգամ է կիրառվում հրդեհաշիջման աշխատանքներում: [b]- Կա՞ նախնական վերլուծություն, թե ո՞րն էր այս տարի հանրապետությունում նման հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, որովհետև ամռանը միշտ էլ շոգ է Հայաստանում: [/b] - 2017թ. ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և, նույնիսկ, տարածաշրջանում, շուրջ մեկ ամիս է՝ ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար: Բոլոր դեպքերում. նման իրավիճակում մարդկային գործոնը նույնպես չենք կարող բացառել: Պատճառները կպարզեն իրավապահ մարմինները: [b]- Դուք երկու վայրերում էլ անձամբ եք կառավարել հրդեհամարման աշխատանքները: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ խնդիրներ առաջացան, ի՞նչ մարտահրավերներ: [/b] - Առաջնային խնդիրներից էին խիստ կտրատված տեղանքը և հրդեհի օջախներին մոտեցման ուղիների բացակայությունը: Եղած կածանները հնարավորություն չէին տալիս տեխնիկան մոտեցնել հրդեհի օջախներին: Առանձին դեպքերում հրշեջ տեխնիկան և անձնակազմը հրդեհի վայր են տեղափոխվել օդուժի օգնությամբ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/08/14/davit-tonoyan/2456888]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր