211652_close_icon
views-count65570 դիտում article-date 23:46 12-08-2017

Երևանում ճիվաղը կամ ճիվաղները գողացել են «Շանթ» հեռուստաընկերության սիրված ու ճանաչված հաղորդման հեղինակի հեծանիվը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձիք Արաբկիր վարչական շրջանի շրջանցիկ թունել 112 տան բակից գողացել են հեծանիվ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված տունը պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդաշարի ճանաչված հեղինակ Արշակ Զաքարյանին: Ճիվաղը կամ ճիվաղները տեսնելով , որ տան դարպասի դռները կիսաբաց են, օգտվելով այդ հանգամանքից, այնտեղից գողացել են 100 հազար դրամ արժողությամբ հեծանիվը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր