119970 դիտում
12:04 11-08-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հայտնի գործարարին պատկանող Toyota Land Cruiser-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում, տնօրենը հիվանդանոցում մահացել է, կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 470 ՍՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Պողոսյանն ու Երևան քաղաքի Արծրունու փողոցի բնակիչ՝ 76-ամյա Պետրոս Պողոսյանը, որտեղ Հ. Պողոսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը և Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով;
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով կոտրվել էին ավտոմեքենայի անվահեծանները, մեքենայի վրայից պոկվել էին գազաբալոնները, իսկ մեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։
Հիվանդանոցում վթարի մեջ հայտնվածների համար այցելած մարդիկ ասում էին, որ մահացածն աշխատում էր հայտնի գործարար Միշա Բաղդասարովի մոտ, ով Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենն էր, իսկ ավտոմեքենան պատկանում է Մ. Բաղդասարովին։ Իսկ վիրավոր Պ. Պողոսյանը, ով նրա հայրն է, աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես կապի բաժնի պետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ