211652_close_icon
views-count4577 դիտում article-date 10:02 11-08-2017

Չինաստանում խոշոր ավտովթարի հետևանքով 36 մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 36 մարդ, հայտնում է Xinhua գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսը վթարվել է նշված նահանգի Պեկին-Կունմին մայրուղու թունելում։ Վիրավորների թիվը 13-ն է։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 23։34-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը, որը Չենդու քաղաքից ուղևորվում էր դեպի Լոյան, դեռևս անհայտ պայմաններում հարվածել է պատին։ Ողբերգական վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր