211652_close_icon
views-count4582 դիտում article-date 11:56 14-06-2020

Չինաստանում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/06/14/china-gas/3316930?fbclid=IwAR0Ql5CZv8aMgo317gGnFSUg0JybxeOI7RaFX_fzmqyjlHcBU1i0dci4gec]Tert.am[/url]-ը գրում է. Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի մայրուղիներից մեկում ավտոցիստերն է պայթել, որ հետևանքով ամենաքիչը 19 մարդ մահացել է, 166 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է CGTN հեռուստաընկերությունը` հղում տալով տեղական իշխանություններին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին, տեղի ժամանակով 16:40-ին(Երևանի ժամանակով 12:40-ին) G15 «Շենյան-Հայկոու» ավտոմայրուղու վրա: Նախնական հետաքննությունը պարզել է, որ հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռնը պայթել է մայրուղու վրա, ինչի հետևանքով այն բարձրացել է օդ: Թռնելով ավելի քան 100 մետր ՝ բաքը ընկել է մայրուղու վրա գտնվող գործարանային կառույցների վրա, ինչի հետևանքով երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Տեսանյութն` [url=https://news.cgtn.com/news/2020-06-13/Oil-tank-truck-catches-fire-and-explodes-in-east-China-s-Zhejiang-Ria8JiKyje/index.html]այստեղ[/url]: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/14/china-gas/3316930?fbclid=IwAR0Ql5CZv8aMgo317gGnFSUg0JybxeOI7RaFX_fzmqyjlHcBU1i0dci4gec]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր