Չինաստանում ավտովթարի հետևանքով օպերային թատրոնի աշխատակիցներ են մահացել
Չինաստանի կենտրոնական հատվածում ավտոբուսի վթարի հետևանքով 20 ուղևոր է զոհվել, 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Բոլոր ուղևորները օպերային թատրոնի աշխատակիցներ են եղել: Խենան շրջանի իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսը ձորն է ընկել Լինչժոու քաղաքից ոչ հեռու:
Ըստ BBC-ի՝ Չինաստանում նման տեսակի վթարները հազվադեպ չեն. պատճառը առանձին շրջանների ճանապարհների անմխիթար վիճակն է: