211652_close_icon
views-count26317 դիտում article-date 09:49 10-08-2017

Շղթայական ավտովթար Կապան քաղաքում. բախվել են Volkswagen-ը, Mercedes-ը, Opel-ն ու ВАЗ 2107-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում բախվել են Կապան քաղաքի բնակիչներ Հրաչիկ Կարապետյանի վարած Volkswagen Golf մակնիշի 17 ՕD 171 համարանիշի, Արա Սահակյանի վարած Mercedes Benz մակնիշի 51 ՕQ 555 համարանիշի, Արա Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի 35 CA 370 համարանիշի և Գարիկ Մարգարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ZԼ 618 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Սամվել Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր