211652_close_icon
views-count74715 դիտում article-date 17:30 09-08-2017

Հարգելի պատգամավոր, հարգեք Ձեր ընդունած օրենքը. կապեք ամրագոտին, հակառակ դեպքում՝ ոչ մի սնխչի չի օգնի Ձեզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգաին ժողովի պատգամավոր «Սնխչի Հարութ» մականվամբ Հարություն Կարապողոսյանը, երբ քարոզարշավի ժամանակ հանդիպում էր իր ընտրողների հետ, միշտ բարձրաձայնում էր, որ եթե ուզում են, որ երկիրը դառնա երկիր, պետք է հարգենք օրենքները, մինչդեռ երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է օրենսդիր մարմնի ներկայացուցչի խոսքը տարբերվում գործից: Երևան-Սևան ավտոճանապարհին Մեծն պատգամավորը երթևեկում էր Infiniti մակնիշի 040 HH 11 համարանիշի ավտոմեքենայով՝ չկապելով ամրագոտին: Մինչդեռ ամրագոտի կապելու օրենքն ընդունվել է օրենսդիրների կողմից: Այս պարագայում, եթե պատգամավորը չի հարգում իր կոլեգաների ընդունած օրենքը, ապա էլ ինչ սպասես նման պատգամավորից: Ի դեպ՝ պատգամավորին հիշեցնենք, որ փորձագետները կարծիք են հայտնել, որ ամրագոտին շատ դեպքերում օգնում է վարորդներին, եթե, Աստված մի արարսցե, նրանք վթարի են ենթարկվում, իսկ եղել են դեպքեր, երբ ամրագոտին կապած չեն եղել, վարորդներն ու ուղևորները եթե վթարի պատճառով չեն մահացել, ապա ունեցել են կոտրվածքներ, իսկ այդ կոտրվածքները չի կարողացել բուժել ոչ մի ճանաչված ու փորձված սնխչի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր