211652_close_icon
views-count39335 դիտում article-date 21:26 06-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. Փրկարարներն ու փրկարար հոգեբանը կանխել են 68-ամյա կնոջ ինքնասպանությունը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի՝ Երվանդ Քոչար փողոցի 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը, նստել է պատուհանին՝ դեմքով դեպի դուրս և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանտարի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Փրկարարները՝ փրկարար հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ կարողացել են կանխել նույն շենքի 59-րդ բնակարանի բնակչուհի 68-ամյա Թամարա Զ-ի ինքասպանությունը, ով իր այդ քայլը պատճառաբանում էր նրանով, որ ունի առողջական խնդիրներ և հոգնել է ապրելուց ու հարցի միակ լուծումը տեսնում էր կյանքին վերջ տալով: Բարեբախտաբար փրկարաներնն ու հոգեբան փրկարարը կարողացել են փրկել կնոջ կյանքը: Օպերտաիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթպահ խումբն ու ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված շենքը 16 հարկանի է, իսկ կինը փորձում էր ինքնասպան լինել 11-րդ հարկից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր