211652_close_icon
views-count57624 դիտում article-date 12:35 05-08-2017

Պարզվել է՝ Վայոց Ձորի մարզում հարևանի ուլիկներին հրացանով սպանողը, ում գյուղում ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ, «գաի» աշխատակից է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Զառիթափ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Համլետ Սիրեկանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օգոստոսի 1-ին նա իր մոտ եղած MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է իր հարևանի՝ Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանի ուլիկներին։ Ի դեպ, գյուղում նրան ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073922/]հայտնել էինք[/url], [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Զառիթափ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սոս Ասլանյանը ոստիկանության Վայքի բաժին հայտնել էր, որ իր հարևանը Զառիթափ գյուղում գտնվող, իրեն պատկանող տնամերձ հողամասում իր մոտ եղած հրացանով կրակել և սատկացրել է իրեն պատկանող 2 ուլիկներին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, գյուղ էին մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ կրակողը եղել էր 31-ամյա Համլետ Սիրեկանյանը՝ իրեն պատկանող MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով: [b]Հարևանի ուլիկներին սպանած 31-ամյա Համլետ Սիրեկանյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0025490001501922131344546.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր