211652_close_icon
views-count27717 դիտում article-date 11:25 02-08-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. «Հայփոստ»-ի բաժանմունքի ավագ օպերատորի տնից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամի գումար ու ապրանք, գողը կամ գողերը չեն նկատել 10 հազար դոլարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ երեկ՝ օգոստոսի 1-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու բնակիչ՝ 53-ամյա Սիրանույշ Մատինյանի հայտարարության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Մատինյանը ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ օգոստոսի 1-ին, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի ննջասենյակի անկողնու ներքնակի տակից հափշտակել են 7000 ԱՄՆ դոլար։ Ննջասենյակից տարել են նաև 1 հատ ժամացույց, 400 հազար դրամ արժողությամբ 28 գրամ կշռով ոսկյա թևնոցը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Մատինյանը, ով աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ի 2001 փոստային բաժանմունքում՝ որպես ավագ օպերատոր, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տան դուռն ու լուսամուտները փակ են եղել, արտաքին ոչ մի վնաս չի եղել և բնակարանը տակնուվրա արված չի եղել ու հիշյալ գումարից բացի, ննջասենյակի պահարանում եղել է նաև 10 հազար ԱՄՆ դոլար և այն ամբողջությամբ պահարանում է եղել։ Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ քննչական խումբը ղեկավարում է ավագ քննիչ Քալաշյանը։ Կա վարկած, որ տուն մուտք ու ելք անողը, հնարավոր է, հանցագործությունը կատարած լինի, սակայն սա վարկած է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր