38062 դիտում
15:37 28-07-2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Լևոն Սարգսյանը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1.4 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 GQ 232 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վատի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Սևանի ոստիկաններն ունեն նաև տեղեկություններ, որ 1 հոգի էլ նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, ով, սակայն, վթարի հետ կապ չունի, պարզապես ճանապարհով քայլելիս է եղել և նրան թվացել է, որ Mercedes-ը գալիս է իր ուղղությամբ ու իրեն նետել է ձորը, ինչի հետևանքով էլ թեթև մարմնական վնասվածք է ստացել։
Ոստիկանությունը պարզում է նաև նրա ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+