211652_close_icon
views-count54225 դիտում article-date 14:37 24-07-2017

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Սևանի ջրասուզակը Կառնուտի ջրամբարի հարևանությամբ գտնվող արհեստական լճակից դուրս է բերել 36-ամյա տղամարդու դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրասուզակը Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի հարևանությամբ գտնվող արհեստական լճակից դուրս բերեց ջրահեղձ եղած քաղաքացու դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 23-ին, ԱԻՆ ՓԾ ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Կառնուտի ջրամբարում ջրահեղձ է եղել։ Շիրակի ոստիկաններն ու փրկարարները ջրամբարի մոտ հայտնաբերել էին նրա հագուստները։ Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարել, սակայն արդյունքի չէին հասել և միայն այսօր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզային փրկարարան վարչության Սևանի ջրասուզակի որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել 36-ամյա Կարեն Գևորգյանի դին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը։ Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր