211652_close_icon
views-count46539 դիտում article-date 11:20 24-07-2017

Առինջի կամարի մոտ 39-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջի կամարի հարևանությամբ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Գրիգորյանը իր վարած ГАЗ 5310 մակնիշի 767 ՕC 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածոv անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տուժածին, ով կլինի 55-60 տարեկան կին, տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այնուհետև վարորդը ահազանգել է ոստիկանոթյան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Էդվարդ Դավթյանն ու Կարապետ Հովասափյանը։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, ավտոմեքենաների արանքից դուրս է եկել, այդ թվում՝ ավտոբուսի, և անակնկալ հայտնվել է վարորդի տեսադաշտում, սակայն վարորդը չի կարողացել արգելակել ավտոմեքենան։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր