38725 դիտում
20:02 22-07-2017
Արտակարգ դեպք Վարդենիսում. Անհատ ձեռներեցը հայտարարել է, որ դպրոցի ուսուցիչը 3 անծանոթ անձանց հետ իրեն ծեծի է ենթարկել և կոտրել խանութի ապակիները
Երեկ` հուլիսի 21-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Լևոն Մադոյանը ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ 35-ամյա Արմեն Սաֆարյանն իրեն պատկանող ավտոպահեստամասերի խանութում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածել է իր դեմքին և հեռացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հեռանալուց հետո նա որոշ ժամանակ անց դեռևս չպարզված 3 անձանց հետ վերադարձել է խանութ և ծեծի ենթարկել իրեն` պատճառելով դեմքի մասում վանասվածք:
Ծեծկռտուքի ժամանակ էլ կոտրել են խանութի ապակիները:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը փնտրում է 3 անծանոթ անձանց:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Լ. Մադոյանը անհատ ձեռներեց է, իսկ Ա. Սաֆարյանը Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)