211652_close_icon
views-count97154 դիտում article-date 09:45 20-07-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են X5-ն ու 06-ը. X5-ը և 06-ի գազի բալոնը հայտնվել են դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Եղվարդից Նոր Գեղի տանող ավտոճանապարհին բախվել են BMW X5 մակնիշի 98 AC 888 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 LT 047 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 06-ի գազի բալոնը մեքենայից պոկվել է, իսկ X5-ը հայտնվել է դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գիշերը հիվանդանոցում մահացել է վիրավորներից Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ, 31-ամյա Բորիս Հապետյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:[b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր