211652_close_icon
views-count73191 դիտում article-date 07:36 10-07-2017

Ավտովթար Երևանում. Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель-ը ու Opel-ը. Վերջինը գլխիվայր շրջվել է. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1747 Տ համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 VL 709 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախման հետևանքով գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 12-րդ հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ ջոկատի աշխատակիցները՝ խմբի պետ Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր