211652_close_icon
views-count15828 դիտում article-date 14:09 09-07-2017

Այսօր Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: [url=http://www.qahana.am/am/holidays/2017-07-09/1]Qahana.am-[/url]ը գրում է, որ ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

Նմանատիպ նյութեր