211652_close_icon
views-count43731 դիտում article-date 09:55 05-07-2017

Ավտովթար Երևանում. Կին վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է և նա Nissan-ով բախվել է հաստաբուն ծառին. Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Հեղինե Ղահրամանյանը իր վարած Nissan March մակնիշի 35 LR 040 համարանիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Գրիբայեդով փողոցների խաչմերոկում բախվել է հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է: Հ. Ղահրամանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր