128675 դիտում
18:10 30-06-2017
Ավազակային հարձակում Երևանում. ստահակը դանակով զինված «ՍԱՍ» սուպերմարկետից հափշտակել է խոշոր չափի գումար
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հովածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փաստով:
Ժամը 04: 40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Թումանյան փողոցի վրա գործող «ՍԱՍ» սուպերմարկետում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահ Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ս.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարել՝ հափշտակելով 600 հազար դրամ:
Ստահակը իր սև գործն ավարտին հասցնելուց հետո դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մովսիսյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
61303 դիտում
10:48 30-03-2018
Ավազակային հարձակում Լոռու մարզում. դիմակավորված ու զինված ճիվաղը գազալցակայանից հափշտակել է խոշոր չափի գումար
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)