Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ բախվել է «Mercedes»-ին, «Kia»-ին, «Dodge»-ին, ապա կոտրել բակում տեղադրված աղբամանը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան Լեփսուսի 41 շենքի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի, «Kia» մակնիշի, «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին և առաջ ընթանալով բախվել ճանապարհին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբամանին, կոտրել այն և հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Sonata»-ի վարորդը տեղափոխվել է Թիվ 8-րդ հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդիկ Սասունցն ու Ծովինար Մկրտչյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված «Hyundai Sonata»-ի վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել երկաթե սյանն ու հայտնվել կանաչ գազոնում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։